ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

ՈՒղևորների գործադուլ լիներ՝ կմիանայի

ՈՒղևորների գործադուլ լիներ՝ կմիանայի
04.12.2024 | 11:00

Ես չեմ միանում ավտոբուսի վարորդների գործադուլին։ Նախ՝ ես ավտոբուս քշել չգիտեմ, որ միանամ։ Մեքենա քշել ել չգիտեմ, անգամ հեծանիվ՝ երևի արդեն չգիտեմ՝ է՜հ, էն ջահել տարիներին եմ վերջին անգամ քշել։ Իսկ էս ինքնագլորներից վախենում եմ։ Նենց որ՝ ուզենամ էլ, միանալու ոչ մի հնարավորություն չունեմ՝ ես անիվների վրա միայն վարորդի օգնությամբ եմ շարժվում։ Ա՛յ, եթե ուղևորների գործադուլ լիներ, կմիանայի, որ էլ սենց ոտուգլուխ գործ չանեին՝ բոլորին կրակը գցեին, մարդկանց ինչպես հարկն ա՝ նախապատրաստեին, հետո նորամուծությունները կյանքի կոչեին։

Իսկ վարորդներն ինչի՞ համար են գործադուլ անում։ Քիչ փող ե՞ն ստանում։ Կարծում եմ՝ Հայաստանի չափանիշներով՝ լավ էլ վարձատրվում են։

Հիշում եմ՝ փոքր ժամանակ մի պատմվածք եմ կարդացել։ Ուրեմն՝ մի երեխա փողոցում կանգնած բարձր լացում ա։ Մեկը մոտենոմ ա.

- Ի՞նչ ա պատահել, բալի՛կ ջան։

- Հինգ կոպեկս ընկավ ջուրը, կորավ։

- Ա՛ռ, բալիկ ջան, քեզ հինգ կոպեկ, էլ մի՛ լացի։

Էս երեխեն կոպեկը վերցնում ա ու սկսում ա ավելի բարձր լացել։

- Բա հիմա՞ ինչի ես լացում, ա՛յ բալիկ ջան։

- Որ էն հինգ կոպեկս ջուրը չընկներ, հիմա տաս կոպեկ կունենայի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12101

Մեկնաբանություններ